ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Չինաստանում ներաֆղանական երկօրյա բանակցություններ են

Չինաստանում ներաֆղանական երկօրյա բանակցություններ են
28.10.2019 | 12:29

«Թալիբան» շարժման բանագնացները ժամանել են Չինաստան՝ Քաբուլի ներկայացուցիչների հետ մասնակցելու ներաֆղանական երկօրյա բանակցություններին, որոնց նպատակն է վերջ տալ Աֆղանստանում 18 տարի շարունակվող պատերազմին: Քննարկումները Չինաստանում հետևում են Վաշինգտոնի ու «Թալիբան»-ի մեկ տարի տևած բանակցություններին, որոնք անցած ամիս ավարտվեցին անհաջողությամբ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ գործընթացը կոչեց «մահացած»:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ